Ձերբակալվել է Կիևի գործարար Շաբաբ Ալոյանի սպանության հավանական պատվիրատուն31 հուլիսի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է Կիևի «4room» կահույքի կենտրոնի համատեր, գործարար Շաբաբ Ալոյանի սպանության հավանական պատվիրատուն: ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ Վալերի Լիտվինը հայտարարել է, որ Մեհրաբ Սուսլովի որոնման և ձերբակալման գործողությունը տևել է մի քանի ամիս: Մ. Սուսլովը սպանված գործարարի կնոջ ազգականն է: «Մեր օպերատիվ խումբը մեկնել էր Ռուսաստան, որտեղ համագործակցել է ռուս գործընկերների հետ: Սպանության կազմակերպման մեջ մեղադրվողի տեղը բավականին արագ է պարզվել: Նրա վրա հսկողություն է սահմանվել, նրան հետևել և գրանցել են նրա յուրաքանչյուր քայլը, սակայն մինչև որոշակի պահի ձերբակալել չեն կարողացել: Նա Ռուսաստանի քաղաքացի էր, հետևաբար, ըստ ՌԴ օրենքի, այդ երկիրը հանցագործության մեջ մեղադրվող իր քաղաքացիներին իրավունք չունի Ուկրաինային հանձնելու: Սակայն հետո պարզվում է, որ Մեհրաբը Ռուսաստանի քաղաքացիություն ստացել է անօրինական ճանապարհով, և մենք սպասում էինք, թե ՌԴ դատարանը նրան երբ է զրկելու քաղաքացիությունից: Հենց որ դա արվեց, անմիջապես Կազանում, որտեղ նա թաքնվում էր, նրա ձերբակալման գործողությունն իրագործվեց», - պատմում էր Լիտվինը: Ուկրաինայի ՆԳ նախարարի գլխավոր խորհրդական Կոնստանտին Ստոգնին, իր հերթին, հայտարարել է, որ կասկածյալը պետք է տարվի Ուկրաինա 30-40 օրվա ընթացքում: Ալոյանին 2009 թ. հոկտեմբերին սպանել էին երկու վարձու մարդասպաններ` կահույքի կենտրոնի շենքում: Մարդասպաններից մեկը վիրավոր լինելով, չի կարողանում իր փախուստի մեքենան վարել և հեռանալ սպանության վայրից ու խանութից ոչ հեռու ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահանում է: Երկրորդ մարդասպանը, որ Ռուսաստանի քաղաքացի էր, ձերբակալվում է մի քանի օր անց` Ժիտոմիրի մարզում: Դեպքից հետո Ռուսաստան է մեկնում ՆԳՆ հատուկ խումբը, որը պետք է հայտնաբերեր սպանության պատվիրատուին: Այն ժամանակ ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ սպանության պատվիրատուն կարող է լինել Ալոյանի ազգական, Հայաստանի բնակիչ ոմն Մեհրաբ Սուսլովը: Սուսլովի ու զոհված գործարարի միջև վեճ էր ծագել կահույքի կենտրոնի կառուցման պատճառով: Պատճառաբանվում է, որ իբր Մեհրաբը մեծ գումար էր (ըստ լուրերի` մոտ 20 մլն դոլար) ներդրել այդ գործի մեջ, իսկ հետո պահանջել էր հետ վերադարձնել իր գումարը: Մերժվելով, Սուսլովը ծայրահեղ միջոցի է դիմել: Ներկայում գլխավոր դատախազությունը պատրաստում է կասկածյալի վտարման փաստաթղթերը: Հենց որ նրան Ուկրաինա տեղափոխեն, նրան արդեն քննիչները կհարցաքննեն, գրում է forUm-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |