Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ քվեարկությունը կկայանա օգոստոսի 3-ին 1 օգոստոսի 2010 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ քվեարկությունը կկայանա օգոստոսի 3-ին Սենատի արտաքին գործերի կոմիտեում: Այդ մասին հայտնել է կոմիտեի նախագահ, սենատոր Ջոն Քերրին: «Մեթյու Բրայզայի խուսափողական և թերի պատասխանները սենատորների գրավոր հարցերին ու նրա ելույթը Սենատի արտաքին գործերի կոմիտեում հաստատում են մեր մտավախություններն այն առնչությամբ, որ նա այն մարդը չէ, ով պետք է ծառայի որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Տարածաշրջանում ամերիկյան դիվանագիտության համար ավելի արդյունավետ կլինի, եթե նոր դեսպան դառնա մի մարդ, որը ոչ մի ընդհանուր բան չունի կոռումպացված ադրբեջանական ղեկավարության հետ, որը աչք չի փակում Բաքվի ագրեսիայի վրա և չի բախվում շահերի լուրջ հակամարտության հետ»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ԱՀԴՀ-ն շնորհակալություն է հայտնում Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդին և բոլոր այն սենատորներին, որոնք ջանք են գործադրում, որպեսզի Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակվի մի մարդ, որը կարող է արդյունավետ կերպով ներկայացնել Ամերիկայի շահերն ու առաջ տանել ամերիկյան արժեքները տարածաշրջանում, ինչպես նաև զսպել Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |