Deutsche Welle. Վրաստանի իշխանություններին չհաջողվեց լուծել Ախալքալաքի բնակիչների աշխատանքի տեղավորման հարցըPanARMENIAN.Net - Այն պահից, ինչ ռուսական զորքերի հերթական շարասյունն ուղղվեց Ախալքալաքից դեպի հարևան Հայաստան, վրացական իշխանություններին այդպես էլ չհաջողովեց աշխատանքի տեղավորել այն հազարավոր քաղաքացիական աշխատողներից և ոչ մեկին, որ աշխատում էին ռազմակայանում: Ընդհանուր գործազրկության և սոցիալական լարվածության ֆոնի վրա, իշխանությունները մարդկանց խոստացան, որ նրանք աշխատանք կունենան արդեն ազգային բանակի զորամասի տարածքում: Ինչպես գրում է Deutsche Welle-ն, վրացի զինվորականներն այդպես էլ չժամանեցին Ախալքալաք, այսինքն վրացական իշխանությունները չկատարեցին իրենց խոստումը, ասվում է հաղորդագրության մեջ: «Մեզ խոստացան, որ կմթերեն մեր արտադրած կարտոֆիլը և այլ գյուղամթերք վրացի զինվորականների համար, սակայն մենք այդպես էլ չտեսանք նրանց»,-ասում է Ախալքալաքի բնակիչը:-«Մեր մասին ուղղակի մոռացան»: Ըստ Հակոբ Խանոյանի, շատ դժվար է նաև ռուսական ռազմակայանում նախկինում աշխատած մարդկանց կենսաթոշակների ու սոցիալական նպաստների հարցը: Ասում են, թե եթե նրանք աշխատել են օկուպանտների հետ, ուրեմն, թող իրենցից էլ պահանջեն իրենց կենսաթոշակները: Նրանց միակ հույսը Ռուասստանում, Հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում աշխատող հարազատներն են: Հակոբ Խանոյանի հետ համամիտ էին Ախալքալաքի կենտրոնում հայկական եկեղեցու մոտ հավաքված բոլոր տղամարդիկ, սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ ներկայանալ: Ըստ քաղաքացիների, հակառակ դեպքում կարող են բարդություններ առաջանալ տարածաշրջանի պետական մարմիններում աշխատող նրանց հարազատների համար: Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը Deutsche Welle-ի թղթակցի հետ հեռախոսազրուցում հայտարարեց, որ Ջավախքի հայության մոտ առկա նման խնդիրներ կան նաև Վրաստանի մյուս շրջաններում: Սակայն, ինչպես ասում են Ախալքալաքի բնակիչները, Վրաստանի մյուս քաղաքացիները խնդիրներ չունեն ազգային դպրոցում մայրենի լեղվի և պատմության ուսումնասիրության հարցում: Վրաստանի այլ շրջաններում չկա նաև հանրությանը ինտեգրվելու խնդիր: Իսկ Ախալքալաքի շրջանի հայերը, իսկ դա տեղաբնակների 90 տոկոսն է, գործնականում չեն տիրապետում պետական` վրացերեն լեզվին: Ախալքալաքցիներն ասում են, որ Վրաստանի իշխանությունները միտումնավոր կերպով չեն լուծում տարածաշրջանի բազում խնդիրները: Քաղաքի բնակիչները որպես օրինակ բերում են ծնունդով ջավախահայ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրինակը: Հայ օրենսդրին, որը հրապարակավ խոսում է Վրաստանի հայաբնակ շրջանի խնդիրների մասին, ուղղակի արգելեցին մուտքը Վրաստան: Սակայն վերոնշյալից բացի, Deutsche Welle-ն նշում է նաև, որ այնուամենայնիվ, դրական փոփոխությունները տարածաշրջանում առկա են: Այստեղ, վերջապես, ձեռնամուխ են եղել բաձրորակ ճանապարհների կառուցմանը, որոնք անցյալ տարի ուղղակի, կարելի է ասել բացակայում էին: Հայկական եկեղեցին, որի բակում տեղի ունեցավ խոսակցությունը քաղաքացիների հետ, վերանորոգվում է: Իսկ ավանդական կաշառակերությունն այստեղ, ինչպես նաև ողջ Վրաստանի տարածքում, ասում են, արդեն չկա: Որպես օրինակ մարդիկ սիրում են պատմել հյուրերին այն մաիսն, որ այժմ վարորդական իրավունք կարելի է ստանալ ընդամենը 10-15 րոպեում` չծախսելով ավելորդ միջոցներ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |