ԱՄՆ-ն ցանկանում է ռադիոլոկացիոն կայան տեղակայել Թուրքիայում կամ Բուլղարիայում 2 օգոստոսի 2010 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է պայմանագիր կնքել Հարավային Եվրոպայի երկրներից մեկի հետ` ՀՕՊ համակարգի շրջանակներում ռադիոլոկացիոն կայանի տեղակայման վերաբերյալ, որն ուղղված կլինի Իրանի կողմից պոտենցիալ սպառնալիքից պաշտպանվելուն: Ինչպես գրում է Washington Post-ը, այդ պետություններից մեկւը կարող է լինել Թուրքիան կամ Բուլղարիան: Ըստ թերթի, ՌԼԿ-ն կսկսի գործել հաջորդ տարի: Միևնույն ժամանակ, Պենտագոնը ՀՕՊ-ի ոլորտում համագործակցում է Իսրայելի և Պարսից ծովում իր դաշնակիցների հետ: 2008-ին Վաշինգտոնը տեղակայեց Իսրայելում մեկ ՌԼԿ և այժմ դիտարկում է Պարսից ծոցի երկրներից մեկում ևս մեկ նման կայան տեղակայելու հնարավորությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |