2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում աճել է 38,2 տոկոսով 2 օգոստոսի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 մլն լիտր կոնյակ, ինչը 38,2 տոկոսով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 4 մլն լիտր օղի, ինչը քիչ է 2009-ի հունվար-հունիս ամիսների ցուցանիշից 26,1 տոկոսով: Բացի այդ, 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արտադրվել է 2 մլն լիտր գինի 2009-ի նույն ժամանակահատվածի 1,5 մլն լիտրի դիմաց (ինչն ավելի է 32,3 տոկոսով): Նույն ժամանակաշրջանում երկրում արտադրվել է 7 մլն լիտր գարեջուր, ինչը 55,5 տոկոսով ավելի է, քան 2009-ի հունվար-հունիս ամիսներին: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 40.3 տոկոսով և կազմել է 98,6 հազար լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-հունիսին կրճատվել է 1,4 տոկոսով` կազմելով 16,3 մլն լիտր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |