ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ 100 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

PanARMENIAN.Net - Հայկական ատոմակայանի փակման համար Եվրամիությունը կտրամադրի 100 միլիոն եվրո: Այս մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Արտաքին հարաբերությունների հարցերով Եվրոպական հանձնաժողովի վարչության տնօրեն Հյուգ Մինգարելլին: Նրա խոսքերով` ԵՄ շարունակում է պնդել Հայկական ատոմակայանի փակման անհրաժեշտության կապակցությամբ եւ մտադիր է մոտակա ժամանակներս անցկացնել դոնոր-երկրների խորհրդաժողով` նվիրված այդ խնդրի իրականացմանը: Ինչպես տեղեկացրել է Հ. Մինգարելլին, հաղորդում է «Առկա» գործակալությունը, ներկայումս ԵՄ փորձագետները անց են կացնում Հայաստանում էներգիայի այլ աղբյուրներ բացահայտելու համար հետազոտություններ: Հետազոտությունների արդյունքները, նրա խոսքերով` կներկայացվեն երկրի կառավարությանը: Ընդ որում Մինգարելլին չի բացառել, որ այդպիսի աղբյուր կարող է հանդիսանալ եւ Իրան-Հայաստան գազատարը: Իր հերթին, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները հակված են այն դիրքորոշմանը, որ ատոմակայանը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը չի ապահովվի էներգիայի այլընտրանքային աղբյուրով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---