Ռուսաստանի նախագահը շնորհավորել է կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանին 65-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական դերասան Գեորգի Մովսեսյանին 65-ամյակի կապակցությամբ: Շոնրհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է.«Փայլուն կոմպոզիտոր և գործիքավորող, Դուք հասել եք մեծ մասնագիտական ճանաչման, ստեղծել եք հրաշալի ստեղծագործություններ, որոնց թվում բազմաթիվ են էստրադային երգերն ու կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը: Եվ այսօր Ձեր ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն են վայելում ամենատարբեր սերունդների ունկնդիրների շրջանում»:

Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում: Նա շատ վաղ է սկսել նվագել ակորդեոնի վրա, մասնակցել է Խարկովի Ուսուցչի տան խմբակի պարապմունքներին: 1964 թվականին ավարտել է Գնեսինների անվան ուսումնարանի ակորդեոնի դասարանը: Իր առաջին «Ճանապարհներ» երգը նա գրել է 1965թ.: 1969 թվականից նա «Մոսկոնցերտի» դերասան է, մեներգիչ ու կենցերտմայստեր: Նա հայտնի դարձավ մեծապես իր երգերի շնորհիվ: 2001 թվականին նա արժանացավ ՌԴ ժողովրդական արտիստի կոչման:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---