Ստեփան Սաֆարյան. «Ադրբեջանն իր իսկ հյուսած «թակարդն» է ընկել» 2 օգոստոսի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հաագայի դատարանի որոշումից հետո նկատելիորեն աճեցին Ադրբեջանի ռազմատենչ ելույթները: Ադրբեջանն ընկել է իր իսկ հյուսած «թակարդը»: Ղարաբաղյան հիմնախնդիրը բնութագրելով որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն, ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մարտնչելու է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի դեմ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերի համաձայն, Ադրբեջանն արդեն պետք է մտածի ոչ թե այն մասին, թե ինչպես հաղթի Հայաստանին սպառազինության մրցավազքում, այլ թե ինչպես գերազանցի ռուսական բանակի մարտունակությանը: Խոսելով տարածում գտած այն լուրերի մասին, ըստ որոնց Ռուսաստանը Ադրբեջանին պատրաստվում է պաշտպանական С-300 համալիր վաճառել, նա ասել է, որ Ռուսաստանը մի կողմից` Ադրբեջանին զենք է վաճառում, մյուս կողմից` Հայաստանի հետ ռուսական ռազմակայանների մասին պայմանագրում փոփոխությունների վերաբերյալ արձանագրություն ստորագրում, դրանով անվտանգության երաշխիքներ տալով Հայաստանին: «Այսպիսի իրավիճակում Ռուսաստանն ուզում է շահ ունենալ», - ընդգծել է Ստեփան Սաֆարյանը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |