Սեպտեմբերից Վարդան Պետրոսյանը կսկսի իր ներկայացումները ցուցադրել հայկական բուհերում

Սեպտեմբերից Վարդան Պետրոսյանը կսկսի իր ներկայացումները ցուցադրել հայկական բուհերում

PanARMENIAN.Net - «Հայաստանում մշակութային քաղաքականության բացակայության պատճառը կայանում է հայ արտիստնորի` միմյանց հետ համագործակցելու ցանկության բացակայության մեջ»,- օգոստոսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է դրամատուրգ, երգիծաբան, դերասան Վարդան Պետրոսյանը: Նա նշել է, որ պետք չէ մրցակցությունը շփոթել նախանձի հետ: «Բարձր արվեստը ծնվում է այն ժամանակ, երբ կա մրցակցություն: Բայց Հայաստանում ոչ ոք չի օժանդակում մրցակցությունը. ոչ ոք չի ցանկանում մրցակիցներ ունենալ»,- նշել է Վարդան Պետրոսյանը` ավելացնելով, որ հայ արվեստի գործիչներն ավելի շուտ ցանկանում են տրորել միմյանց, և դա արդեն մրցակցություն չէ, դա նախանձ է:

Արտիստը հաղորդել է նաև, որ ընթացիկ տարվա սեպտեմբերից ինքը կսկսի իր ներկայացումները ցուցադրել հայկական բուհերում: Նրա խոսքով, մի շարք ներկայացումներ նա սկզբում ցուցադրելու է ուսանողներին, իսկ հետո արդեն բեմադրելու թատերական բեմերում: Ներկայացումների մուտքն ազատ է լինելու:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---