Կայացավ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստըPanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը խորհրդի անդամներին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթուղթը Ասիական զարգացման բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքերում hրապարակելու մասին։ Փաստաթղթի վերաբերյալ հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները ներառելուց հետո, այն կներկայացվի հանրային քննարկման։ Օրակարգի համաձայն, հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2010 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |