Շահան Քանդահարյան. ԼՂՀ-ն պետք է պատեհ պահի սպասի անկախության միջազգային ճանաչման համարPanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության ճանաչմանը հետևեց վրաց-ռուսական պատերազմը, որից հետո Ռուսաստանը միակողմանի կարգով ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը: Այսինքն, ճանաչում ճանաչումի դիմաց քաղաքական պատերազմը հանգեցրեց նրան, որ միակողմանի կարգով ճանաչվեց երեք տարածքների անկախությունը: Այդ մասին հայտարարել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ըստ Քանդահարյանի, Կոսովոյի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից չէր կարող անպատասխան մնալ մյուս աշխարհաքաղաքական բևեռի կողմից: «Թեև այդ տարածքների անկախության ճանաչումն իրավական ակտ է, ըստ էության, այն քաղաքական քայլ է հանդիսանում»,-ասել է «Ազադկի» գլխավոր խմբագիրը: Ինչպես նշել է Քանդահարյանը, եթե Հաագայի դատարանը Կոսովոյի անկախացման մեջ միջազգային իրավունքին ոչ մի հակասություն չտեսավ, ապա ինչու է միջազգային օրենսդրության խախտում համարում այլ տարածքների` ԼՂՀ-ի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ժողովրդների ինքնորոշման իրավունքի իրագործումը: Նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ն չի կարող հստակ իրավաբանական պարզաբանում տալ նրան, թե ինչու են ճանաչում Կոսովոյի անկախությունը, իսկ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու ԼՂՀ-ի անկախությունը` ոչ: Շահան Քանդահարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գտնվում է Կոսովո-Հարավային Օսեթիա-Աբխազիա գծից դուրս: «Արցախը դուրս մնաց ճանաչումների այդ չափաբաժիններից: ԼՂՀ ժողովուրդը վաղուց է ինքնորոշվել ժողովրդավարական սկզբունքներին և միջազգային նորմերին համապատասխան: Հարկավոր է շարունակել պայքարը միջազգային ճանաչման համար: Սակայն, մինչ այդ Ղարաբաղը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին` առավելությունները միշտ իր կողմը պահելով»,-նշել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |