Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կրճատվել են 11.2%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2010 թվականի առաջին կիսամյակում կրճատվել են $223.4 մլն-ով կամ 11.2%-ով և կազմել $1780 մլն: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, դրա հետ մեկտեղ այդ ընթացքում երկրի արտաքին ակտիվները կազմել են $1736.5 մլն` 2009 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվելով $142.23 մլն-ով կամ 7.6%-ով:

Բացի դրանից, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) բաժինը 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կրճատվել է 65.1%-ով և կազմել $43.5 մլն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---