Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին սփյուռքի նախարարը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին: Երիտասարդները հայրենիք են եկել սեփական նախաձեռնությամբ, և արդեն 14 օր է, ինչ վայելում են Հայաստանը (նրանց բացարձակ մեծամասնությունն առաջին անգամ է հայրենիքում): Հայաստան այցի նպատակը ճանաչողական է. տեսնել ու ճանաչել հայրենիքը, նրա տեսարժան վայրերն ու կապեր հաստատել Հայաստանի հետ: Երկու շաբաթների ընթացքում նրանք հասցրել են լինել Հայաստան աշխարհի գրեթե բոլոր տեսարժան վայրերում: «Ես հավատում եմ, որ երբ վերադառնաք տուն, ձեր հոգիներում հաստատ ինչ-որ բան փոխված կլինի: Մի բան է լսել հայրենիքի մասին, խոսել, և լրիվ ուրիշ է, երբ շոշափում ես հայրենիք»,- ողջունելով հյուրերին` նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Սփյուռքը մեկ միասնական մարմին չէ, որի հետ կարելի է համագործակցել: Սփյուռքը 7 միլիոն հայություն է, 33.000 կազմակերպություններ, և չկա մի երկիր, որտեղ բոլորը համախմբված լինեն մեկ կազմակերպության մեջ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: Հրանուշ Հակոբյանը նաև առաջարկեց, որ AYO Amsterdam-ը տեղի հայ համայնքի համար կազմակերպի 2010 թվականի համար ընտրված 5 հայ հերոսների մեծարումը, նրանց մասին տեղեկատվության տարածումը: Երիտասարդները տեղեկացրին, որ նմանատիպ մի նախաձեռնություն իրենք պարբերաբար կյանքի են կոչում: Մասնավորապես «Հաջողակ հայեր» խորագրի ներքո հանդիպումներ են կազմակերպում Հոլանդիայում բնակվող ազգությամբ հայ «հաջողակների» հետ և փորձում նրանց օրինակով «վարակել» շատերին: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |