Բորիս Բարատով. «Ղարաբաղյան քրոնիկա. 1989-2009» գիրքը պետք է տարածվի ողջ աշխարհում 4 օգոստոսի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր, գրող և լուսանկարիչ Բորիս Բարատովի հետ: Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է իր վերջին գիրք-ալբոմը` «Ղարաբաղյան քրոնիկա. 1989-2009», և խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմի մասին: «Մենք տեղեկատվական պատերազմում պարտություն ենք կրում: Տեսեք, թե ինչ հակահայկական քարոզչություն է վարում հիմա Ադրբեջանը և իր այդ տեղեկատվությունը տարածում է ողջ աշխարհում: Ադրբեջանի ԶԼՄ-երը գրում են, որ Հայաստանի իշխանությունները խաբում են սեփական ժողովրդին, պատմում են «այսպես կոչված ցեղասպանության» մասին, և որ ի սկզբանե Ղարաբաղը պատկանել է Ադրբեջանին, այն դեպքում, երբ Արցախի ամեն մի թիզ հողը հայ զինվորի արյամբ է գրավվել», - ընդգծել է Բորիս Բարատովը: Հայկական ԶԼՄ-երին դիմելով, գրողը նշել է, որ հայ լավագույն լրագրողներին ու քաղաքագետներին աշխարհում չեն լսում, «որովհետև մեր խնդիրների մասին մենք խոսում ենք միայն մեր երկրի ներսում: Ռուսալեզու թերթ հրատարակելով հանդերձ, մենք այն 3000 օրինակ տպաքանակով տարածում ենք միայն Հայաստանում, դա ամոթալի է»: Բորիս Բարատովը նշել է, որ այնպիսի գրքերն, ինչպիսիք են «Ղարաբաղի քրոնիկա. 1989-2009»-ը պետք է ողջ աշխարհում տարածվի ու աշխարհին ցույց տա Հայաստանի ճշմարտացի պատմությունը: «Բորիս Բարատովը 20 տարի աշխատելով գրքի վրա` ներկայացրել է Արցախի 5000 տարվա պատմությունը», - ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Դանիելյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |