Ադրբեջանը կրակ է բացում սահմանի վրա հրդեհը հանգցնելու փորձերի դեպքում 4 օգոստոսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա ընթացքում Հայաստանում հրդեհների թվի աճ է արձանագրվել. 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 348 դեպք, մինչդեռ 2009թ. նույն շրջանում` 131: Իսկ այս տարվա հուլիսին տեղի է ունեցել 796 հրդեհ, իսկ 2009 թվականին` 167: Այս մասին լրագրեղներին է հաղորդել ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Պավել Գյոզալյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ արդեն մի քանի դեպք է արձանագրվել, երբ հրդեհները Հայաստանի տարածք են թափանցել Ադրբեջանից: «Վայոց Ձորի և Տավուշի մարզերում հրդեհներն առաջացել են մի քանի տեղերում միաժամանակ, և մենք գտնում ենք, որ դրանք կանխամտածված հրկիզումներ են, քանի որ հայկական կողմից հրդեհները հանգցնելու փորձ կատարելիս հակառակորդը կրակ է բացել»,- ասել է նա` ավելացնելով, որ փրկարարական ծառայությունը ստիպված է եղել սպասել, մինչև կրակն ավելի անվտանգ տարածքներ կհասնի, որպեսզի սկսեն հանգցնել այն: Պավել Գյոզալյանը գտնում է, որ դա Հայաստանին վնաս հասցնելու ևս մեկ միջոց է, և միջազգային կառույցները պետք է ուշադրություն դարձնեն դրան: Մասնագետի խոսքով, Հայաստանի առավել հրդեհավտանգ տարածքներն են Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի թեկնածուներ Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ |