Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցերի նախապատրաստմամբ պետք է զբաղվի մեկ միասնական կառույց 5 օգոստոսի 2010 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը կոչ է անում ստեղծել մեկ միասնական կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցերի նախապատրաստման աշխատանքների համակարգմամբ: «Անհրաժեշտ է ստեղծել մի մարմին, որը բարձր մակարդակով կհամակարգի այդ հարցի շուրջ բոլոր ջանքերն ու գործողությունները»,- նշել է փորձագետը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել և այդ դատական ատյանում լուծել նյութական վնասի հատուցման խնդիրը, Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այդ տարբերակը նույնպես հնարավոր է և կարող է բավական արդյունավետ լինել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |