Սիրահարների այգում կազմակերպվել էին Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ 5 օգոստոսի 2010 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին, Սիրահարների այգում կազմակերպվել էին Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ: Միջոցառումը նվիրված էր գրողի 125-ամյակին և կազմակերպվել էր մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ: Այգում մասնակիցները ընթերցել են սիրված հատվածներ Զարյանի գործերից, նրա ստեղծագործությունների շուրջ արտահայտել են իրենց տպավորությունները և քննարկում ծավալել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Այս կերպ կազմակերպիչները նպատակ ունեին ուշադրություն հրավիրելու Զարյանի ստեղծագործություններին և նպաստելու երիտասարդների ընթերցանության մշակույթին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |