Մարտական դիրքերից մեկում ավագ լեյտենանտի և 5 ժամկետային զինծառայողների դիակները հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 5 օգոստոսի 2010 - 20:52 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հուլիսի 28-ի թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Գործի քննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի գործողություններ` դեպքի վայրի և դիակների զննություն, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներ, սպաներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ` դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։ Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՊՆ ՔԾ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում շարունակվում է։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խումբը։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր բոլոր վարկածները և Կարո Այվազյանի զորակոչի օրինականությունն ստուգելու համար։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |