Սենատոր Բրաունբեքն արգելափակել է Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում 7 օգոստոսի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Կանզասից ընտրված ամերիկացի սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Սեմ Բրաունբեքն արգելափակեց Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANKA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ըստ Կոնգրեսի պաշտոնական զեկույցի, օգոստոսի 5-ին սենատորը հաղորդեց, որ նա իրազեկել է համապատասխան մարմնին Ռիկարդոնեի նշանակման արգելափակման մասին: Ամերիկացի սենատորներն իրավունք ունեն արգելափակել բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը, եթե նրանց թեկնածությունները առաջադրել է ԱՄՆ նախագահը: Սակայն սենատոր Բրաունբեքը պետք է նաև հրապարակային պարզաբանում տա իր որոշման վերաբերյալ: «Ռիկարդոնեի թեկնածության արգելափակումն արտացոլում է այն խնդիրները, որոնց բախվում է վարչակազմը Թուրքիայի հետ բարդ, լարված և անկանխատեսելի հարաբերություններում: Ավելի լայն իմաստով սենատոր Բրաունբեքի այս քայլը ենթադրում է, որ Կոնգրեսն ու ԱՄՆ քաղաքացիական հասարակությունը պետք է մանրակրկիտ կերպով վերանայեն` համապատասխանում են արդյոք մեր ազգային շահերին և ներկա միջազգային իրավիճակին այն զիջումները, որոնց մենք գնում ենք Թուրքիայի հետ հարաբերություններում մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և Ցեղասպանության ժխտման հարցում»,-նշել է Արամ Համբարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |