Լալա Մնացականյան. Ռեժիսորների ու սցենարիստների անգրագետ աշխատանքի արդյունքում տուժում են դերասանները 9 օգոստոսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - «Սերիալները տաղանդավոր դերասանների համար ճանաչված դառնալու լավ հնարավորություն է»,- օգոստոսի 9-ին կայացած մամլո ասուլիսում ասել է ռեժիսոր Աննա Հեքեքյանը: Նրա խոսքով, տաղանդավոր դերասանները կարող են տարիներ շարունակ խաղալ թատրոնում, բայց ճանաչված չլինել: Իսկ մասնակցությունը սերիալներին` անգամ էժանագին, նրանց հնարավորություն է ընձեռում ճանաչում ձեռք բերել բնակչության շրջանում: «Բացի դրանից, թատրոնում աշխատավարձը շատ ցածր է, իսկ սերիալները եկամուտի լավ միջոց են: Եվ եթե դերասանը ցանկանում է թատրոնում խաղալ, նա ստիպված է նկարահանվել սերիալներում»,- ավելացրել է Աննա Հեքեքյանը: Սակայն, ռեժիսորի խոսքով, սերիալներում դերասանը չի կարող իսկապես իրեն դրսևորել ու ցույց տալ իր տաղանդը. «Դուք ճանաչում եք Լալա Մնացականյանին, որը նկարահանվում է սերիալներում: Բայց դուք ճանաչում եք նաև այն Լալային, որը ներկայացնում է իր մոնոներկայացումը, որը միջազգային մրցանակի է արժանացել: Այդ մոնոներկայացման ժամանակ դուք ձեր համար կբացահայտեք Լալա Մնացականյան դերասանուհուն, իսկ սերիալում Լալան չէ»: Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն իր հերթին, խոսելով սերիալների մասին, նշել է, որ յուրաքանչյուր դերասան պահանջարկի հետևից է շարժվում, և դա բնական է: Այլ հարց է, որ այդ սերիալները ֆինանսավորում են մարդիկ, որոնց ճաշակը բավականացնում է միայն գողական կռիվներին, ժարգոնին ու բռնությանը, և այդ ամենը վերագրվում է հեռուստադիտողի պահանջներին: Սերիալների հենց այդպիսի ընկալումն է պարզեցրել ու արժեզրկել դերասանական արվեստ: Նա ավելացրել է նաև, որ ռեժիսորների ու սցենարիստների անգրագետ աշխատանքի արդյունքում տուժում են դերասանները, որոնց հասցեին է ուղղվում սերիալների հետ կապված ողջ բացասական վերաբերմունքը: «Սակայն պատահում է, որ հեռուստադիտողները չեն ցանկանում ցածրորակ սերիալներ դիտել և հաճախ են արտահայտում իրենց դժգոհությունն այդ առիթով: Նրանց բողոքը, սերիալների որակի հարցի բարձրացումը ԶԼՄ-ներում այդ խնդրի միակ արդյունավետ լուծումն է, ուստի հարկավոր է մշտապես սրել ուշադրությունն այդ խնդրի վրա»,- նշել է Լալա Մնացականյանը: Դերասանուհին ավելացրել է նաև, որ ուսուցանելով երիտասարդ դերասաններին, ինքը, նախ և առաջ, նրանց սովորեցնում է չհանձնվել, կարողանալ մնալ հաջողության գագաթին, իսկ այնտեղից ընկնելով` չհուսահատվել, այլ առաջ գնալ ու նոր բարձունքներ հաղթահարել: «Տաղանդի առկայության հետ մեկտեղ այդ բնավորությունը նույնպես շատ կարևոր է դերասանի համար»,- նշել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը |