Վահրամ Միրաքյան. «Հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի մեղավորները բացահայտվում են և պատժվում»10 օգոստոսի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Միջադեպեր լինում են աշխարհի բոլոր խոշոր երկրների բանակներում, սակայն ոչ մի երկրում լրատվական գործակալությունները չեն պահանջում երկրի պաշտպանության նախարարի ինքնասպանությունը», - ասել է տեղեկատվական քաղաքականության գծով փորձագետ Վահրամ Միրաքյանը` օգոստոսի 10-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, լրատվությունը սխալ է անում այդ միջադեպերն ընդհանրացնելով, երբ եզրահանգումներ է անում հայկական բանակի թույլ լինելու մասին: «Դրանից օգտվում են նաև Ադրբեջանի ԶԼՄ-երը, որոնք ուռճացնելով այդ նորությունները, դրանք օգտագործում են իրենց հակահայկական քարոզչության համար», - նշել է Միրաքյանն, ավելացնելով, որ հայկական լրատվության մեջ հաճախ են տեղ գտնում անհիմն լուրեր: Փորձագետը նշել է նաև, որ հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի մեղավորները բացահայտվում են և պատժվում: «Հավանական է, որ այդ միջադեպերի համար մեղավոր է զինկոմիսարիատը, որ հաշվառման է վերցրել զինվորին, կամ զորամասի հրամանատարը, սակայն միանգամից բարձրագույն ատյանին մեղադրելն անհեթեթություն է: Հայկական որոշ ԶԼՄ-երի պահանջը պաշտպանության նախարարի պաշտոնաթողության, առավել ևս ինքնասպանության մասին հարցի լուծում չէ, առավել ևս, որ Սեյրան Օհանյանը պատրաստակամ լսում է առաջարկներ», - նշել է տեղեկատվական քաղաքականության գծով փորձագետը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում զարգանում է զինվորական հոգեբանություն, որը դեռևս նոր ոլորտ է երկրի համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |