Բացվել է Հայաստանի Երիտասարդական կուսակցության «Ռազմավարություն 2020» ծրագրի պաշտոնական կայքը10 օգոստոսի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Բացվել է Հայաստանի Երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) «Ռազմավարություն 2020» ծրագրի պաշտոնական կայքը` www.strategia2020.am: Ինչպես հաղորդել է ծրագրի մշակողներից մեկը` Արտակ Խաչատրյանը, կայքն իր մեջ ներառում է «Ռազմավարություն 2020» ծրագրի երկու հիմնական նախագիծ` «կադրային պահուստ» և «երիտասարդական կառավարում»: Կայքում օնլայն գրանցվելուց հետո հարկավոր է զանազան մասնագիտությունների վերաբերյալ թեստ անցնել, որը մշակվել է անկախ փորձագետների կողմից: Ընդ որում, նա ընդգծել է, որ հարցերը գրեթե չեն կրկնվում: Բացի դրանից, կայքը տարբերվում է պաշտպանության բարձր աստիճանով և այդ ցուցանիշով չի զիջում մի շարք միջազգային կազմակերպությունների կայքերին: ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն իր հերթին հաղորդել է, որ սեպտեմբերին Հայաստանի մարզերի ուսանողների շրջանում լայնամասշտաբ քարոզչություն է իրականացվելու: «Ռազմավարություն 2020» ծրագիրը վերջին կուրսերի գերազանցիկ ուսանողներին հնարավորություն է ընձեռում պաշտոններ զբաղեցնել Հայաստանի կառավարական կառույցներում: Ծրագրի մասնակիցները բացի գերազանց ուսումից պետք է զբաղվեն նաև հասարակական գործունեությամբ: Գործատուները կարող են բարձրաստիճան պաշտոնների թեկնածուներ ընտրել «Երիտասարդական կադրային պահուստի» ցուցակից, որը բաղկացած է «Երիտասարդական կառավարման» լավագույն անդամներից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |