Թուրքիայի ԱԳՆ հաստատել է Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման շրջանակներում հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը

Թուրքիայի ԱԳՆ հաստատել է Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման շրջանակներում հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման շրջանակներում հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացումը: Today’s Zaman-ը գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ սահմանի բացումը «ժամանակավոր բնույթ է» կրելու: Սահմանը կբացվի միայն այն դեպքում, եթե Թուրքիային թույլտվության հայց ներկայացնեն` զորավարժությունների համար անհրաժեշտ բեռները Հայաստան փոխադրելու մասին:

«Այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---