Ջիլ Հեմոնդ. ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը կարող է օրինակ դառնալ տարածաշրջանի Կենտրոնական բանկերի համար11 օգոստոսի 2010 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը հայերեն է թարգմանել Կենտրոնական բանկերի գործունեության հետազոտությունների կենտրոնի «Գնային նպատակադրման նորագույն մոտեցումները» հրատարակությունը` Ջիլ Հեմոնդի հեղինակությամբ (Անգլիայի բանկ): Հրատարակության հեղինակի խոսքով, Հայաստանի Կենտրոնական բանկն այն 27 կենտրոնական բանկերից է, որը գնաճի նպատակադրման ռազմավարություն է իրականացնում: Գնաճի նպատակադրման ներքո կենտրոնական բանկերն ունեն գնաճի թիրախ, որի մակարդակը հրապարակվում է: Այնուհետև, կիրառելով դրամավարկային քաղաքականության գործիքներ, ինչպիսիք են տոկոսադրույքները, կենտրոնական բանկերն ազդում են տնտեսության վրա այնպես, որպեսզի ապահովվի գնաճի նպատակային մակարդակը: Ցածր և կայուն գնաճի ապահովումը ժամանակակից կենտրոնական բանկերի հիմնական գործառույթներից է, քանի որ դրա միջոցով ձեռք են բերվում կայունության համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կնպաստեն տնտեսական աճի և զբաղվածության ապահովմանը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնաճի նպատակադրման ռազմավարությունն ընդունել է 2006 թվականի հունվարին: Բանկն ունի դրամավարկային քաղաքականության ռազմավարության հստակ և համապարփակ շրջանակ, ինչը կարող է օրինակելի մոդել հանդիսանալ տարածաշրջանի այն կենտրոնական բանկերի համար, որոնք անցում են կատարում գնաճի նպատակադրման»,- գտնում է հրատարակության հեղինակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում |