Ռուսաստանի հարավում բացվել է սփյուռքի համար նախատեսված հայկական ռուսալեզու ТВ АРМ. РУ հեռուստաալիքի թղթակցային կետը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավում բացվել է սփյուռքի համար նախատեսված ТВ АРМ. РУ հայկական ռուսալեզու հեռուստաալիքի թղթակցային կետը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդ գործառույթն իրականցնելու է Սոչի քաղաքում գործող ТВ3 հեռուստաալիքը:

ТВ3-ը կապահովի ТВ АРМ. РУ-ին տեղեկատվական և գովազգային նյութերով, իսկ ТВ АРМ. РУ-ն` Սոչիի հետուստաալիքի կողմից պատրաստված նյութերի եթեր դուրս գալը: ТВ3-ն իր հերթին պայմանագիր է կնքել Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի հետ տեղեկատվական համագործակցության մասին, որը նպաստելու է ТВ АРМ. РУ հարավռուսական թղթակցային կենտրոնի գործունեության զարգացմանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---