ՌԴ-ԵՄ Կոմիտեն կզբաղվի հետխորհրդային տարածքում առկա հակամարտություններովPanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին կայացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել է պայքարը Ռուսաստանի Դաշնության տարածքում բռնկված հրդեհների դեմ: Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Էշթոնին Եվրամիության օգնության առաջարկի համար: Նշելով, որ հրդեհների պիկն արդեն անցել է, նախարարը բարձր է գնահատել երկկողմ հիմքերով մի շարք ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Կողմերը քննարկել են Ռուսաստանի ու ԵՄ փոխգործակցության հարցերը Մերձավոր Արևելքի, Բալկանների, Անդրկովկասի խնդիրների և մերձդնեստրյան կարգավորման շուրջ համագործակցության ոլորտները ներառյալ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ՌԴ-ԵՄ Կոմիտեի ստեղծման մասին Դմիտրի Մեդվեդևի և Անգելա Մերկելի նախաձեռնության համատեքստում: Համաձայնեցված է այս տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի դաշտում «1+27» ձևաչափով Ռուսաստանի ու Եվրամիության ԱԳՆ հանդիպման անցկացումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |