Ռիմմա Վարժապետյան. Առաջիկա 5 տարում ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը12 օգոստոսի 2010 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Իսրայելի կառավարությունը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, չի նշանակում, որ նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ Իսրայելի կրթության նախարարը դպրոցների ուսումնական ծրագրում մտցրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրումը: «Հայոց եղեռնը ուսումնասիրվում է դպրոցում, բայց չի որակվում որպես Ցեղասպանություն»,- ասել է նա: Անդրադառնալով Քնեսթեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Վարժապետյանն ասել է, որ Հայաստանի հրեական համայնքը բազմիցս դիմել է Քնեսեթ` խնդրելով քննարկել այդ հարցը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այդ հարցը կքննարկվի, բայց կան ոլորտներ, որոնք կապված են Իսրայելի անվտանգության, տնտեսական հարցերի հետ: Կա նաև բարոյական կողմ. հրեա ժողովուրդը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ, եզակի է: Բայց մենք համոզված ենք, որ այդ հարցը կքննարկվի Քնեսեթում»,- նշել է Վարժապետյանը և հավելել, որ թե չի կարող ասել, թե դա երբ կլինի: Նա համոզվածություն է հայտնել, որ Ցեղասպանության 100-ամյակին ԱՄՆ-ն և Իսրայելն այն կճանաչեն: «Մարդիկ պատրաստ են ճանաչել Ցեղասպանությունը, բայց դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նա: Միաժամանակ նա ավելացրել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք չէ կապել թուրք-իսրայելական հարաբերությունների հետ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |