Հրանուշ Հակոբյան. «Մենք ուզում ենք, որպեսզի շախմատը սփյուռքահայերի շրջանում նույնքան ժողովրդականություն վայելի, որքան Հայաստանում է վայելում»12 օգոստոսի 2010 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-23-ը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Երևանում կանցկացվի շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան: Դրանում մասնակցելու է 10 երկրից ժամանած 12 թիմ (բարձր վարկանիշ ունեցող 40 շախմատիստ): Թիմերը բաշխվել են տարածաշրջանային սկզբունքով` Հայաստան և Ռուսաստան (երկուական թիմ), Արցախ և ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա (մեկական թիմ): Օգոստոսի 12-ին Հայաստանի սփյուռքի նախարարությունում լրագրողների հետ հանդիպել են նախարար Հրանուշ Հակոբյանը և շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը: Հ. Հակոբյանը նշել է, որ մրցախաղի նպատակը Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապի ամրապնդումն է և հայկական շախմատի ավանդույթները տարածելը: «Մենք ուզում ենք, որպեսզի շախմատը սփյուռքահայերի համար նույնքան ժողովրդականություն վայելի, որքան Հայաստանում է վայելում», - ասել է նախարարը: Սմբատ Լպուտյանի կարծիքով, մրցույթը լինելու է շատ հետաքրքիր, քանի որ խաղալու են տարբեր երկրների ամենաուժեղ շախմատիստները: «Յուրաքանչյուր թիմ ներկայացնելու է երեք պարմանի և մեկ պարմանուհի, որոնց շարքում կան 11 գրոսմայստեր, 10 միջազգային կարգի վարպետ և ՖԻԴԵ-ի 7 վարպետ, - ասել է Լպուտյանը: - Ամենակրտսեր մասնակիցը Սամվել Սևյանն է, որ ժամանելու է Սան Ֆրանցիսկոյից: Նա 10 տարեկան է: Օլիմպիադային մասնակցելու են մինչև 35 տարեկան շախմատիստներ»: Օլիմպիադայի բյուջեն 21.700 ԱՄՆ դոլար է: Այն անցկացվելու է ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ կազմակերպած ծրագրով: Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 20.00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |