Դավիթ Նալբանդյանը Rogers Cup-ի երկրորդ շրջանում հաղթեց Թոմմի Ռոբրեդոյին

Դավիթ Նալբանդյանը Rogers Cup-ի երկրորդ շրջանում հաղթեց Թոմմի Ռոբրեդոյին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Տորոնտոյում (Կանադա) Rogers Cup-2010 առաջնության երկրորդ շրջանում հաղթեց Թոմմի Ռոբրեդոյին (Իսպանիա): Նալբանդյանը 6:3, 6:0 հաշվով հաղթանակ տարավ երկու սեթերում:

Նալբանդյանը երրորդ շրջանում կհանդիպի ATP հինգերորդ համար, շվեդացի Ռոբին Սոդերլինգի հետ:

Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում Դավիթ Նալբանդյանն ասել է, որ Տորոնտոյում առաջնության մեկնարկն իր համար դյուրին չէր: «Ես գիտեի, որ կարող եմ մրցել ում հետ պատահի, այդպիսին են կանոնները: Ես պետք է պարզապես կանգուն մնայի: Կարևոր չէ, թե ով կլինի ցանցից այն կողմ, պետք է հաղթել բոլոր խաղերում»,- նշել է թենիսիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---