Սերժ Թանգյան. «Եվրատեսիլին իմ մասնակցության մասին լուրերը թուրքական կառավարությունում խառնաշփոթ են առաջացրել»12 օգոստոսի 2010 - 18:01 AMT PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ, թե ինչ բան է «Եվրատեսիլը», իսկ այդ մրցույթին իմ մասնակցության մասին լուրերը մի լրագրող է տարածել», - հաղորդել է համաշխարհային ճանաչում ունեցող ռոկ երաժիշտ Սերժ Թանգյանը` օգոստոսի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա պատմել է, որ 2008 թ. Ֆինլանդիայում իր համերգի ժամանակ տեղի լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք նա չի՞ պատրաստվում մասնակցել Եվրատեսիլի մրցույթին և այն օգտագործել մեծացնելու Հայոց ցեղասպանության մասին հասարակության տեղեկացվածությունը: «Ես նրան հարցրի, թե ինչ բան է այդ «Եվրատեսիլը», ո՞վ կարող է ինձ բացատրել», - ասել է Սերժ Թանգյանը` ավելացնելով, որ լրագրողը հոդված է գրել, որում տեղեկատվություն է տվել այն մասին, որ ես իբր մասնակցելու եմ մրցույթին: «Ես չէի պատրաստվում մրցույթին մասնակցել, սակայն երբ ես նկատեցի, որ այդ նորությունը թուրքական կառավարությանը շփոթության է մատնել, մտածեցի, որ կարելի է այդ ուղղությամբ քայլեր կատարել», - ասել է Սերժ Թանգյանը: Նրա խոսքերի համաձայն, մրցույթին մասնակցելու դեպքում անպայման կկբարձրացներ Հայոց ցեղասպանության թեման: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |