ՄԱԿ-ի հայաստանյան գրասնյակում պարգևատրեցին տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողներին![]() ![]() PanARMENIAN.Net - Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ կամավորների մասին տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթին ներկայացված էին կազմակերպությունների և մասնավոր անձանց կարճամետրաժ ֆիլմեր, որոնք տեղադրվել էին համացանցում` համընդհանուր քվեարկության համար: Փառատոնի հաղթողներ են ճանաչվել Արա Մելիքջանյանը և «Ագաթ» հասարակական կազմակերպությունը: Հաղթողները պարգևատրվել են ֆոտոխցիկով և բջջային հեռախոսով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր ուղերձում ասել է, որ այսօրվա սոցիալական և տնտեսական մարտահրավերները հիմնավորում են երիտասարդության նկատմամբ ցուցաբերված հատուկ ուշադրությունը: «Ես հաճախակի եմ ոգեշնչվում այն երիտասարդների բարի կամքով, տաղանդով և գաղափարաբանությամբ, որոնց հանդիպում եմ ամբողջ աշխարհում: Նրանք կարևոր ներդրում են կատարում աղքատության հաղթահարման, հիվանդությունների տարածման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, ինչպես նաև հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու մեծ գործում», - ընդգծել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |