Ռուսաստանի ջավախահայությունը պահանջում է Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարությունPanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը պահանջում է Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում: «Չնայած Վրաստանում հայկական համայնքի բազմաթիվ խնդրանքներին, դիմումներին և պահանջներին` արծարծված խնդիներից ոչ մեկը մինչև օրս լուծում չի ստացել: Գործող իշխանությունները չեն ցանկանում տեսնել առկա խնդիրները, ավելին` չեն ճանաչում ազգային փոքրամասնությունների գոյությունը: Այն հայտարարությունը, թե «Վրաստանում չկան ազգային փոքրամասնություններ, կան տարբեր ազգությունների Վրաստանի քաղաքացիներ» ոչ այլ ինչ է, քան ամենսալիզմի բացահայտ ձև, որը թույլ է տալիս պաշտոնյաներին նենգաբար ձուլման և խտրականության քաղաքականություն վարել: Ելնելով գոյություն ունեցող իրողություններից, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ազգային փոքրամասնությունների հարցերով Վրատանի նախագահի խորհրդականն ընդունակ չէ լուծել կուտակված խնդիրները, մենք` Ռուսաստանի ջավախահայերս, պահանջում ենք Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն»,- ասվում է հայտարարությունում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |