Ստեփանակերտում քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության հարցերը

Ստեփանակերտում քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին և փոխնախարար Վահե Դանիելյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման և վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման հարցերին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատավության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---