Հոկտեմբերի 1-ից անդորրագրերի վրա նշվելու է էլեկտրաէներգիայի և գազի պառման մասին ողջ տեղեկատվությունը13 օգոստոսի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի և գազի ամսական սպառման մասին ողջ տեղեկատվությունը կլինի վճարման անդորրագրերում: Այս մասին տեղի ունեցած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կազմակերպություններին պարտավորեցրել է ամեն ամիս սպառողներին ներկայացնել նախորդ և ընթացիկ ամիսներին հաշվիչի ցուցմունքը, հաշվարկային ամիսը, հաշվիչի գումարը: Կազմակերպության նախագահը հստակեցրել է, որ այսպիսի նորամուծությունների առիթը սպառողների բազմաթիվ բողոքներն են: Նրա կարծիքով, անդորրագրերի վրա ընթացիկ և նախորդ ցուցմունքների նշումը հնարավորություն կտա խուսափել բախումնային իրավիճակներից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |