Սինգապուրում պատանեկան Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կրելու է նետաձիգ Վասիլ Շահնազարյանը13 օգոստոսի 2010 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Սինգապուրում կմեկնարկեն առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը: Խաղերի բացումը կկայանա երևանյան ժամանակով 15:30-ին: Օլիմպիական խաղերին կմասնակցեն 3500 մարզիկներ աշխարհի 205 երկրներից: Հայաստանը 12 մարզաձևերում կներկայացնեն 14 մարզիկներ: Օգոստոսի 15-ին Օլիմպիական խաղերում հայ մարզիկներից առաջինը ելույթ կունենան ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ), Անահիտ Բարսեղյանն ու Սերգեյ Պևնևը Հայաստանը կներկայացնեն լողի մարզաձևում, իսկ Վարոս Պետրոսյանը` հունահռոմեական ըմբշամարտում: Օլիմպիադայում ելույթ կունենան նաև մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (օգոստոսի 16), ազատ ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանն ու աթլետ Դիանա Խուբեսերյանը (օգոստոսի 17), նետաձիգ Վասիլ Շահնազարյանը (օգոստոսի 18), ծանրամարտիկ Գոռ Մարգարյանը (օգոստոսի 19): Ձյուդոիստ Դավիթ Ղազարյանն ու բռնցքամարտիկ Հրանտ Մաթևոսյանը ելույթ կունենան օգոստոսի 21-ին, նույն օրը թիավարման մարզաձևում հանդես կգա Էդգար Բաբայանը, Գևորգ Պապոյանը սուզում մարզաձևում իր ելույթները կսկսի օգոստոսի 22-ին, իսկ հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը` օգոստոսի 24-ին: Սինգապուրում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշը կրելու է նետաձիգ Վասիլ Շահնազարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |