Գարիկ Կարապետյան. «Արվեստի ստեղծագործությունները կարող են մարդուն ամբողջովին վերափոխել»13 օգոստոսի 2010 - 21:10 AMT PanARMENIAN.Net - «Վերջին տարիներին Հայայստանում երաժշտության, կինոյի, սպորտի ասպարեզներում հրաշալի շատ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ճարտարապետության և գեղանկարչության ասպարեզում նման իրադարձություններ չեն եղել: Մենք հարյուր տարվա ընթացքում միանգամայն կտրված եղել վերացական արվեստից (աբստրակցիոնիզմից)», - ասել է նկարիչ Աշոտ Հարությունյանը`օգոստոսի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, այսօր Հայաստանում գեղանկարչության և քանդակագործության ասպարեզում նկատելի է լիարժեք լճացում: «Ես ապշած էի այն բանից, որ 20-25 տարի նկարիչները կարող են աշխատել առանց կառավարության օգնության: Եվ ես որոշեցի ստեղծել հայ աբստրակցիոնիստ նկարիչների խումբ ու զբաղվել վերացական նկարների ու քանդակների ցուցահանդեսների կազմակերպմամբ», - ասել է քանդակագործ ինժեներ Գևորգ Ղասաբյանը: Նա նաև հայտնել է, որ ստեղծել է Armenian Abstract Artists խումբը, որը միավորում է ամբողջ աշխարհի հայ վերացական նկարիչներին: Սկզբում խմբում ներգրավված էր 11 մարդ, իսկ հիմա արդեն 25 հոգի են: «Ես օգտագործեցի Կանադայում և Եվրոպայում ունեցած իմ կապերը, որպեսզի կազմակերպեմ ցուցահանդես, և վերջապես օգոստոսի 17-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Armenian Abstract Artists-ի առաջին գալա ցուցահանդեսը, որտեղ իրենց աշխատանքները կցուցադրեն ԱՄՆ և Եվրոպայի հայտնի հայ նկարիչներն ու քանդակագործները», - նշել է Գևորգ Ղասաբյանը: PanARMENIAN.Net ի հարցին պատասխանելով, Գ.Ղասաբյանն ընդգծել է, որ ցուցահանդեսին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի ներկայացուցիչները: Նա հանդիպելու է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, քանի որ այդ նախարարությունը ևս զբաղվում է սփյուռքի արվեստագետների խնդիրների լուծմամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |