Վիկ Դարչինյանը կմասնակցի մրցաշարի թեթևագույն քաշային կարգում

Վիկ Դարչինյանը կմասնակցի մրցաշարի թեթևագույն քաշային կարգում

PanARMENIAN.Net - Showtime հեռուտսաընկերությունն ավարտում է 4 բռնցքամարտիկների մասնակցությամբ թեթևագույն քաշային կարգում մրցաշարի անցկացման նախապատրաստությունը: Մասնակցում են` երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (Հայաստան), IBF վարկածով չեմպիոն Յոննի Պերեսը (Կոլումբիա), նույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն (Գանա) և տիտղոսների հավակնորդ Աբներ Մարեսը (Մեքսիկա), հաղորդում է allboxing.ru-ն` մեջբերելով ESPN.com-ին:

Ի տարբերություն Super Sixi` այդ մրցաշարը տեղի կունենա օլիմպիական համակարգով և կիսաեզրափակիչում Դարչինյանը կհանդիպի Աբներ Մարեսի հետ, Յոննի Պերեսը և Ջոզեֆ Ագբեկոն կանցկացնեն խաղ-ռևանշներ: Այդ երկու մենամարտերը տեղի կունենան մի բռնցամարտի շոուի ժամանակ, որը ենթադրաբար տեղի կունենա նոյեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 18-ին, հաստատել է Դարչինյանի և Պերեսի փրոմոութեր Գերի Շոուն:

«Ես պետք է հանդիպեմ Showtime-ի ներկայացուցիչ Քեն Հերշմանի հետ, սակայն մենամարտերը կկայանան,- ասել է Շոուն: - Կարծում եմ, մենք ամեն ինչի մասին պայմանավորվել ենք: Ես պայմանագրերը կստորագրեմ Վախթանգի և Պերեսի անունից»:

Ի սկզբանե նախատեսվում էր 6 բռնցքամարտիկների մասնակցություն Super Six-ի նմանությամբ, սակայն WBC և WBO վարկածներով չեմպիոն Ֆերնանդո Մոնտիելյայի և գերթեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումը չի հետաքրքրվել դրանով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---