Սեմ Բրաունբեկը պարզաբանել է իր դիրքորոշումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ17 օգոստոսի 2010 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Քանզասից սենատոր Սեմ Բրաունբեկը նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Ֆրենք Ռիկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածության վրա արգելք դնելու վերաբերյալ բացատրություններով: Սենատորի կարծիքով, Ռիկարդոնեն այն դիվանագետը չէ, որը հիմա պետք է Թուրքիայում ԱՄՆ-ին` չնայած նրա հարուստ դիվանագիտական փորձին: «Իմ անհանգստությունն Իրաքում և Եգիպտոսում Ռիկարդոնեի առաքելության առիթով նույնանման անհանգստության է հանգեցնում Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հեռանում է աշխարհիկ պետությունից և կարևոր է չանտեսել երկրում քաղաքական ընդդիմությանը»,- նշել է սենատորը: Նա նաև անհանգստություն է արտահայտել այն առիթով, որ ԱՄՆ-ն լիովին չի պատկերացնում Իրանի նկատմամբ թուրքական քաղաքականության փոփոխության և Իսրայելից հեռանալու հետևանքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |