Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը![]() ![]() PanARMENIAN.Net - Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան բյուրոյի (ANCA-ER) ժողովի ընթացքում: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսականը պաշտպանում է 252 բանաձևը և հուսով ենք, որ այն կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից»,- հայտարարել է ANCA-ER գործադիր տնօրեն Կարո Մանջիկյանը: Ժողովը տեղի է ունեցել կոնգրեսականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Քինգը հանդես է եկել նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության մեծացման և Արցախի անվտանգության ապահովման օգտին: «Մենք գնահատում ենք կոնգրեսականի աջակցությունը և կարծում ենք, որ նա սրտին մոտ է ընդունում ոչ միայն հայերի,այլ նաև ողջ ամերիկյան ժողովրդի խնդիրները և հավատում ենք, որ արդարությունը կհաղթի»,- ասել է ANCA-ER անդամ Սևան Աղնասյանը, գրում է Armenian Weekly-ն: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |