Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու Անկարայի լծակները թուլացել են18 օգոստոսի 2010 - 14:02 AMT PanARMENIAN.Net - «Թուրք-ադրբեջանական հարաբերություններն այն չեն, ինչ եղել են 10 տարի առաջ: Եթե առաջ Թուրքիան կարող էր հանդես գալ «ավագ եղբոր» դերում և ցուցումներ տալ, ապա այսօր նա փորձում է հետաքրքրել և համոզել Բաքվին` ելնելով իր շահերից»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքերով, ճնշում գործադրելու Անկարայի լծակները թուլացել են, և Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում, որովհետև նա ի դեմս Ռուսաստանի այլընտրանք ունի, որին կարելի է գազ վաճառել և սպառազինություն գնել: Նա նաև ավելացրեց որ, Բաքուն հրաժարվում է չեղյալ համարել մուտքի արտոնագրի ռեժիմը Թուրքիայի հետ, որովհետև վախենում է, որ այդ դեպքում Ադրբեջանի տարածք կթափանցեն Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |