Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են Երևանում ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի հարցերը

Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են Երևանում ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի հարցերը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը և Կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ կառույցների ձևավորման գործընթացի աշխույժ դինամիկան պահպանելու և այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---