«ԱրմենՏել»-ը նվազեցնում է տեղական զանգերի վերծանման տրամադրման սակագները18 օգոստոսի 2010 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline ամրակցված կապի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար տեղական զանգերի վերծանման տրամադրման սակագնի նվազեցման մասին: Վերոհիշյալ բաժանորդների համար տեղական զանգերի վերծանման 1 էջի արժեքը այժմ 10 դրամ է նախկին 72 դրամի փոխարեն: «Միասնական օպերատորի կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունների նոր սակագները հաճախորդների սպասարկման բարելավմանն ուղղված ծրագրի շարունակությունն են հանդիսանում: Համոզված եմ, որ ծառայությունների ողջ շրջանակի համար նախատեսված ճկուն և հավասարակշռված գնային համակարգը հնարավորություն կընձեռի մեր ընկերությանը ընդառաջ գնալ շուկայի ժամանակակից պահանջներին»-, նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակում ֆիքսված կապի բաժանորդները, լրացնելով համապատասխան դիմումի ձևը, կարող են անվճար ստանալ միջազգային և տեղական զանգերի վերծանումը էլեկտրոնային փոստով, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |