ԼՂՀ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են խորացնել խորհրդարանական կապերը![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդին, որին ուղեկցում էր այդ երկրում Հայ դատի հանձնախմբի անդամ Սևան Արթինը: Բրիտանացի խորհրդարանականի հաղորդմամբ` իր այցը, ինչպես և նախորդ անգամ` 2007 թվականին, ճանաչողական բնույթ է կրում: «Խնդիրս է անմիջականորեն տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի ներքին կացությանը, քաղաքական վերնախավի և ժողովրդի տրամադրությանը` կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ»,- ասել է նա: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահը հակիրճ ներկայացրեց հանրապետության քաղաքական դաշտը, ձևավորված խորհրդարանական ավանդույթները և դրանց զարգացման տեսանելի հեռանկարները, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և այդ կապակցությամբ երկրի իշխանությունների ու ժողովրդի վերաբերմունքը: Զրույցի ընթացքում խոսք գնաց նաև միջխորհրդարանական կապերի ձևավորման խնդրի շուրջ: Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվեցին արցախցի և բրիտանացի խորհրդարանականների միջև փոխադարձ շփումների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |