Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման գործող պայմանագրերի քանակը կրկնակի գերազանցում է տարեսկզբի տվյալները18 օգոստոսի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - 2010թ. սկզբից մինչև օգոստոսի 17-ը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման` երաշխիքների և ակրեդիտիվների գործող պայմանագրերի քանակը աճել է կրկնակի անգամ, իսկ պորտֆելն աճել է 1.2 անգամ` կազմելով 9.6 մլրդ ՀՀ դրամ: Ամերիաբանկի երաշխիքների պորտֆելը 2010թ. երկրորդ եռամսյակի տվյալների համաձայն աճել է 1.6 անգամ 2009թ. երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ` կազմելով 6.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակրեդիտիվի պորտֆելը այդ նույն ժամանակահատվածի համար գրանցել է ռեկորդային աճ 56 անգամ` կազմելով 2.4 մլրդ ՀՀ դրամ: 2009թ-ից ի վեր Ամերիաբանկը ակտիվորեն զարգացնում է առևտրա-վարկային ֆինանսավորման գործիքները: Այս գործընթացում կարևոր դերակատարում են ունեցել Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ-ի (IFC) կողմից Ամերիաբանկին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի առևտրա-վարկային երաշխիքը, ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից տրամադրված $2 միլիոն դոլարի առևտրա-վարկային երաշխիքը, ինչպես նաև արտասահմանյան առևտրային բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկային գծերը ընդհանուր առմամբ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս ամենը բանկին թույլ տվեց ընդլայնել իր հաճախորդների` օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |