Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Մոլդովայի և Բուկովինայի շրջաններ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-16-ը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Ռումինիայի հյուսիսարևելյան Մոլդովայի և Բուկովինայի շրջանների Ֆոկշան (Focsani), Յաշ (Iasi) ու Սուչավա (Suceava) քաղաքներ, ուր հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների ղեկավարության, մտավորական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում, Հաճկատար ու Զամկա վանքերում ներկա է եղել Սուրբ Աստվածածնի ննջման տոնին: Օգոստոսի 14-ին Յաշի Շրջանային խորհրդի նախագահ Կոնստանտին Սիմիրադի (Constantin Simirad) հետ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև նախկին նախարար, սենատոր, Ռումանահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր են փոխանակել Յաշ քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման ու Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատման շուրջ: Նույն հարցերը քննարկվել են նաև օգոստոսի 16-ին Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուի (Ion Lungu) հետ: Ռումինիայի շրջանային ղեկավարները տեղեկացրել են, որ հայկական հին շինություններն ու հաստատությունները երկրի հարստությունն են և գտնվում են տեղական իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվել է, որ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայոց դարավոր ներկայությունը, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի ձևավորման կոնկրետ քայլերի ուղղությամբ: Շրջագայության ընթացքում դեսպանն այցելել է Ֆոկշանի Սուրբ Գևորգ, Յաշի Սուրբ Մարիամ, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցիները, Հաճկատար ու Զամկա վանքերը: Յաշի Սուրբ Մարիամ եկեղեցին հիմնվել է դեռևս 1395թ. և համարվում է Յաշի ամենահին եկեղեցիներից մեկը, իսկ Սուչավայի նշանավոր Զամկա վանքը (1551թ.) ժամանակին եղել է ռումանահայոց առաջնորդարանը (իշխան Ալեքսանդր Բարու հրովարտակով հայերին այդ արտոնությունը շնորհվել է դեռևս 1401թ.): Հաճկատարի վանքում (1512թ.) Սուրբ Աստվածածնի ննջման ավանդական տոնակատարությունը գրավում է ոչ միայն համայն Ռումինիայի հայերին, այլև տեղացի հարյուրավոր ռումինացիներին ու հյուրերին: Հաճկատարի տոնակատարության մասին հաղորդումներ են տրվում ռումինական մամուլում և հեռուստատեսությամբ: Այս տարի Հաճկատարում պատարագը մատուցել է Սուրբ Էջմիածնից ժամանած Նաթան Սրբազանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |