Ադրբեջանը թույլ չի տվել Աֆղանստանից ուղևորվող գերմանական ինքնաթիռին մտնել Երևան

Ադրբեջանը թույլ չի տվել Աֆղանստանից ուղևորվող գերմանական ինքնաթիռին մտնել Երևան

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրաժարվել է իր օդային տարածությունը տրամարդել գերմանական ինքնաթիռին, որն Աֆղանստանից մեկնում էր Երևան: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ISAF) գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը, որը Երևան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառայությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխը, ստիպված է եղել այլ երթուղի ընտրել։ Հայ խաղաղապահները դեռ չեն ժամանել Երևան։

ՀՀ ՊՆ-ն գնահատում է այդ միջադեպը որպես Աֆղանստանում ՆԱՏՕ զորքերի մատակարարմանը խոչընդոտելու, ինչպես նաև ինչպես նաև դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի և օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ։

ՊՆ-ում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու, մասնավորապես` Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին Հայաստանի օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը, թեև նախկինում Հայաստանը մշտապես բաց է պահել իր օդային տարածքը` Թուրքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետև Աֆղանստան մեկնող և վերադարձող ինքնաթիռների համար։ Հայաստանի ԶՈՒ խաղաղպահ ջոկատի ստորաբաժանման 40 զինծառայողներ փետրվարի 14-ից մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելությանը ISAF կազմում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---