Սերգեյ Լավրով. Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության մեջ որևէ փոփոխություններ ակնկալել պետք չէ

Սերգեյ Լավրով. Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության մեջ որևէ փոփոխություններ ակնկալել պետք չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության մեջ որևէ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին Արձանագրության մեջ փոփոխությունները: Նրա խոսքով, այն, որ այդ հարցն ակտուալ է դարձել հենց հիմա, ոչ թե ինչ-որ հատուկ առիթով կամ պատճառով է, այլ պարզապես որովհետև ցանկացած պետություններ, որոնք սերտ փոխգործակցում են ռազմական ոլորտում, ինչպես Ռուսաստանն ու Հայաստանը, պետք է ծրագրեն այդ ոլորտում իրենց գործողությունները: «Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին Արձանագրության երկարացման գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ժամանակի մեջ հեռանկար լինի, ունենանք ծրագրելու ավելի երկար ժամկետ, իսկ մնացած հարցերում բոլոր այն գործառույթները, որոնք այժմ իրականացվում են ռուսական ռազմակայանի կողմից, անփոփոխ կմնան: Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության մեջ որևէ փոփոխություններ ակնկալել պետք չէ»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---