Խոակին Բոգոսյանի ակումբը զիջեց «Հապոելին»

Խոակին Բոգոսյանի ակումբը զիջեց «Հապոելին»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին UEFA-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար «Զալցբուրգը» մրցել է Թել Ավիվ «Հապոելի» հետ: Ավստրական ակումբի հիմնական կազմում հանդես է գալիս հայազգի ուրուգվայցի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը:

Արդեն 3-րդ րոպեին հաշիվը 11-մետրանոցից բացել են հյուրերը, աչքի է ընկել դարպասապահ Վինսենթ Էնյեաման: Հաշիվը հավասարեցրեց Նիկոլայ Պոկրիվաչը, այունհետև 9 րոպեների ընթացքում «Զալցբուրգի» դարպասապահ Գերհարդ Տրեմելը 2 գնդակ բաց թողեց իր դարպաս, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսի վերջում աչքի ընկավ Բեն Սահարը, իսկ հետո Էթեյ Շեհթերը: Ռոման Վալները 67-րդ րոպեին 11-մետրանոց իրականացրեց, խաղն ավարտվեց իսրայելական ակումբի հաղթանակով 2:3 հաշվով:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 24-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---