Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Սառա Հերբերտին

PanARMENIAN.Net - Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանն օգոստոսի 18-ին ընդունել է սերֆինգի աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Սառա Հերբերտին:

Նախարարը ողջունել է Հերբերտին և շնորհակալություն հայտնել, որ նա ելույթ է ունենալու Հայաստանի դրոշի տակ: Պետրոսյանը նաև նշել է, որ սպորտի և երիտասարդության նախարարությունը նպաստելու է երկրում սերֆինգի զարգացմանը, հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը:

Հերբերտը ցանկանում է Հայաստանը ներկայացնել 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Սառա Հերբերտը 2006-ին դարձել է սերֆինգի աշխարհի չեմպիոն, և իր արդյունքներով մտել է «Գինեսի ռեկորդների» գիրք:

Այս տարի մարզուհին մտադիր է նոր ռեկորդ սահմանել. 25 օրում անցնել Ատլանտիկ օվկիանոսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---