Լուսակերտում բազմազգ երիտասարդական ճամբար է բացվելPanARMENIAN.Net - Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների երիտասարդությունը իրենց էթնիկ հայ հասակակիցների հետ միասին կմասնակցեն UN DPI հնգօրյա ամառային ճամբարին (ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն), որը բացվեց այսօր Լուսակերտում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունից, երիտասարդության հետ կքննարկվեն հանդուրժողականությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Ճամբարի մասնակիցները կտեղեկանան նաև Միավորված ազգերի կազմակերպության, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի, Բաց հասարակության ինստիտուտի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործունեության մասին: Ճամբարը նվիրված է Երիտասարդության միջազգային տարվան` «Երկխոսություն և փոխըմբռնում» խորագրով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |